News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը կարող է բախվել օրական COVID-19-ի ավելի քան 630000 դեպքի հետ, եթե հրաժարվի «վիրուսի նկատմամբ բացարձակ անհանդուժողականության» քաղաքականությունից՝ չեղարկելով ուղեւորությունների սահմանափակումները:

Չինաստանի հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնի՝ China CDC Weekly-ում հրապարակված հաշվետվության մեջ Պեկինի համալսարանից մաթեմատիկոսները հայտարարել են, որ Չինաստանը չի կարող թույլ տալ ուղեւորությունների սահմանափակումների չեղարկումն առանց առավել արդյունավետ պատվաստման կամ բուժման հատուկ միջոցների, հաղորդում է Reuters-ը:

Օգտագործելով օգոստոսի կտրվածքով ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից ու Իսրայելից ստացված տվյալները՝ մաթեմատիկոսները գնահատել են հնարավոր արդյունքները, եթե Չինաստանը որդեգրի համավարակի հսկողության նույն տակտիկան, ինչն այլ երկրներն են արել: Հաշվետվությունում ասվում է, որ Չինաստանում հիվանդության ամենօրյա ցուցանիշները կհասնեն առնվազն 637155-ի, եթե այն ընդունի Միացյալ Նահանգներում համավարակի ընթացքում կիրառվող ռազմավարությունը:

Վարակվածների օրական թիվը կկազմի 275 793, եթե Չինաստանը կիրառի նույն մոտեցումը, ինչ Մեծ Բրիտանիան, եւ 454 198, եթե կրկնօրինակի Ֆրանսիայի մոտեցումը:

«Գնահատումները բացահայտել են աննախադեպ բռնկման հավանականությունը, որը, ամենայն հավանականությամբ, կառաջացնի բժշկական համակարգի անհամաչափ ծանրաբեռնվածութուն»,-ասվում է հաշվետվության մեջ: «Մեր արդյունքները հստակ նախազգուշացնում են, որ ներկայում մենք պատրաստ ենք ընդունել «բաց հասանելիության» ռազմավարությունը, որը հիմնված է բացառապես կոլեկտիվ իմունիտետի հիպոթեզի վրա՝ պայմանավորված պատվաստումներով, որը քարոզում են որոշ արեւմտյան երկրները»:

Մաթեմատիկոսները նախազգուշացրել են, որ գնահատումը հիմնված է հանրահաշվական հաշվարկների վրա եւ որ ուղեւորությունների սահմանափակումների չեղարկման դեպքում անհրաժեշտ են համավարակի էվոլյուցիան ուսումնասիրելու առավել բարդ մոդելներ:

Չինաստանը միտված է պահպանել COVID-19-ի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության քաղաքականությունը: Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի 27 նոր դեպքի մասին նոյեմբերի 27-ի դրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ