News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան ձգտում է մեծացնել իր կենտրոնական բանկի արժութային պահուստները ԱՄԷ-ի հետ համաձայնագրի շրջանակում, որը կարող է կազմել առնվազն 5 միլիարդ դոլար:

Middle East Eye լոնդոնյան լրատվականի համաձայն՝ Անկարան ու Աբու Դաբին գտնվում են համաձայնագիր կնքելու գործընթացում, ըստ որի՝ Թուրքիայի կենտրոնական բանկը կստանա ավելի շատ արժութային պահուստներ:

«Առաջիկա բանակցությունների ժամանակ կպարզվի գումարի չափը, սակայն, մեր նախնական գնահատմամբ, այն կկազմի առնվազն 5 միլիարդ դոլար»,,-ասել է պաշտոնյան: Սակայն Hurriyet թուրքական թերթի հաղորդմամբ՝ այդ գումարը կարող է հասնել առնվազն 10 միլիարդ դոլարի:

Ներկայում Թուրքիան գնտվում է շոշափելի տնտեսական ճգնաժամի փուլում, ինչի հետեւանքով թուրքական լիրայի արժեքը կտրուկ անկել է վերջին տարվա ընթացքում նախագահ Էրդողանի՝ տոկոսադրույքներին հակազդելու եւ օտարերկրյա ներդրումները կորցնելու, ինչպես նաեւ բավարար արժութային պահուստներ չունենալու պատճառով:

Այդկերպ Աբու Դաբիի հետ Անկարայի հարաբերությունների վերականգնումն ու բարելավումը տասնամյա տարածաշրջանային մրցակցությունից հետո դիտարկվում է որպես Թուրքիայի տնտեսության համար խթան եւ քայլ դեպի պոտենցիալ օտարերկրյա ներդրողների վստահության վերականգնումը: Դա հատկապես կարեւոր է գործարքներից հետո, որոնք կնքվել են երկու երկրների միջեւ այս շաբաթվա սկզբում, որոնց շրջանակում ԱՄԷ-ն համաձայնվել է Թուրքիայում ներդնել 10 միլիարդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ