News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը՝ անվանելով այն կարեւոր, արդյունավետ ու կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, հաղորդում է Mehr-ը:

Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլախյանի միջեւ հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Իրանի ԱԳՆ-ն «կարեւոր» է անվանել քաղաքականության, տնտեսության, մշակույթի եւ ԶԼՄ-ների տարբեր ճյուղերում երկու երկրների համագործակցությունը Նա նաեւ ընդգծել է, որ տարբեր մակարդակներում երկու երկրների պաշտոնական անձանց համագործակցությունը նշանակալի բնույթ ունի:

Իր հերթին Բայրամովը շեշտել է երկու երկրների երկկողմանի հարաբերությունների դրական զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո աֆղանցի փախստականների վիճակն ու իրադարձությունները Վիեննայում բանակցությունների կապակցությամբ:

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում ընթացիկ վիճակը՝ ներառյալ Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի առաջնորդների հանդիպումը ու դրա արդյունքում ստորագրված հռչակագիրը, ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարությունները կատարելու հարցերը, ինչպես նաեւ "3+3" ձեւաչափում համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել