News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Փորձագետների խումբը հայտնաբերել է առնվազն 800 տարեկան մումիա Պերուի կենտրոնական ափում, հաղորդում է Reuters-ը:

Մումիայի մնացորդները պատկանել են մարդուն այն մշակույթից, որը զարգացել է հարավամերիկյան երկրի ափամերձ շրջանների եւ լեռների միջեւ: Հնագետ Փիթեր Վան Դելան Լունի խոսքով՝ մումիան, որի սեռը հայտնի չէ, հայտնաբերվել է Լիմայի շրջանում:

«Մումիայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ամբողջ մարմինը կապված էր պարաններով, իսկ դեմքը՝ ծածկված ձեռքերով, ինչը կլիներ տեղի հուղարկավորման ծիսակարգի մաս»,-ասել է Վան Դալեն Լունան Սան Մարկոսի պետական համալսարանից:

Մումիան հայտնաբերվել է Լիմա քաղաքի արվարձանում ստորգետնյա շինության ներսում: Հնագետի խոսքով՝ եղել են նվիրատվություններ, այդ թվում՝ խեցեղեն, բանջարեղենի մնացորդներ եւ աշխատանքի քարե գործիքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ