News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Ազատագրական շարժման» նախաձեռնող խմբի անդամներն ու աջակիցները Երեւանի Հանրապետության հրապարակից ուխտագնացությամբ ուղեւորվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ համախմբման նպատակով։

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր քաղաքական որևէ հայտարարություն ու կոչ չեն ներկայացնելու, եւ որ ուխտագնացության նպատակը համախբումն է:

«Գնալու ենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածին ու հույս ունենանք, որ այսօրվանից հետո չարի պարիսպները կքանդվեն և այսօրվանից հետո կունենանք քրիստոնեական Հայաստան կառուցելու հնարավորություն»,- Հանրապետության հրապարակում նշեց Զոհրաբյանը։

Մասնակցիները հրապարակից քայլելու են Վազգեն Սրգսյան փողոցով, Հաղթանակ կամրջով, ապա Իսակովի Պողոտայով ուղևորվելու են Էջմածին՝ անցնելով շուրջ 4 ժամ ճանապարհ, հայտնեց Զոհրաբյանը։

Հավաքվածները տերունական աղոթքով սկսեցին ուխտագնացությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ