News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Գազարի Thapsia villosa տեսակը վտանգավոր է մարդու կյանքի համար, սակայն, ինչպես պարզել են Նոթինգեմի համալսարանից հետազոտողները, բուսական հիմքի վրա հակավիրուսային դեղամիջոց տապիսգարգինը (ՏԳ) լաբորատոր պայմաններում արդյունավետորեն սպանում է SARS-CoV-2-ի բոլոր տարատեսակները՝ ներառյալ ամենաարագ տարածվող Դելտա շտամը, հաղորդում է BBC-ն:

Լաբորատոր գիտափորձերը ցույց են տվել, որ ՏԳ-ի չափաբաժինը, որը ներարկվել է նախքան վարակը կամ դրա ակտիվ փուլի ժամանակ, արգելափակել է  SARS-CoV-2-ի տարբեր տեսակները եւ առաջացրել հզոր պաշտպանիչ ռեակցիա:

«Գրիպի վիրուսի, շնչառական վիրուսների ու կորոնավիրուսի մասին մեզ հասանելի տվյալները վկայում են, որ ՏԳ-ն չի խոչընդոտում օրգանիզմում վիրուսի ներթափանցմանը, այլ փակում է դրա տարածման ներհյուսվածքային ուղիները»,-մանրամասնում են հետազոտողները:

Բժիշկների շրջանում վերջերս ամենամեծ մտավախություններն առաջացնում է Դելտա տարբերակը, որը 4 անգամ շատ ավելի արագ է տարածվում օրգանիզմում՝ ի տարբերություն Ալֆայի, եւ 9 անգամ արագ՝ ի տարբերություն Բետայի: Դեռ ավելին, Դելտան արագացնում է կորոնավիրուսի մյուս տարբերակների կրկնօրինակումը զուգահեռ վարակման դեպքում՝ «օգնելով գործընկեր վիրուսներին»:

Ավելի է կարեւորվում փաստը, որ ՏԳ-ն գործում է նույնչափ արդյունավետ բոլոր տեսակների դեմ:

Իհարկե, հենց դեղամիջոցի ստեղծումը, որը կլինի արդյունավետ եւ անվտանգ մարդկանց համար (չպետք է մոռանալ, որ մենք գործ ունենք թունավոր գազարի հետ) եւ հետագա կլինիկական փորձարկումները ժամանակ են պահանջում, սակայն առաջին քայլն արդեն արվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ-ն չի բացառում, որ համավարակը Եվրոպայում կավարտվի օմիկրոնի ալիքից հետո
Հավանական է, որ տարածաշրջանը մոտենում է համավարակի եզրափակիչ փուլին...
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 7 947
Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7 947 մարդով...
Հարավային Կորեայի նախագահը չեղարկել է մամուլի ասուլիսը երկրում օմիկրոնի տարածման պատճառով
Մուն Չժե Ինը հրաժարվել է ամենամյա մամուլի ասուլիսից կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վրա կենտրոնանալու նպատակով...
Գիտնականները մտահոգված են փոքր ժողովուրդների անհետացման վտանգով COVID-19 համավարակի պատճառով
Գիտնականների խոսքով՝ ոչ կոնտակտային ժողովուրդներ, չնայած իրենց մեկուսացման, այնուամենայնիվ, կարող են վարակվել կորոնավիրուսով...
Համավարակի հետեւանքով Գերմանիայի տնտեսության վնասը գերազանցել է 300 միլիարդ եվրոն
Միայն առաջիկա մի քանի տարիներին ուժգին տնտեսական աճի պայմանով հնարավոր կլինի քայլ առ քայլ չեզոքացնել բացերը...
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19 ախտորոշմամբ 6 211 մարդ
Երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 63 205 դեպք...