News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի համար առաջնահերթություն է Ասիայի երկրների, մասնավորապես, Հարավային Ասիայում, Արեւմտյան Ասիայում, Կենտրոնական Ասիայում ու Կովկասում հարեւանների հետ համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ելույթ ունենալի Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ժամանակ:

«Անկասկած, տարածաշրջանային կազմակերպությունների՝ որպես երկկողմանի եւ բազմակողմանի համագործակցության միջնորդների դերի ու դիրքի ամրապնդումը մեր ջանքերն են, որոնց ամենավառ դրսեւորումներից մեկը Տնտեսական համագործակցության կազմակերպությունն է»:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է բարձրացնել ՏՀԿ-ի հետ համագործակցության մակարդակն ու այդ կազմակերպության վարկանիշն ու կարգավիճակը տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններում: Մենք համարում ենք, որ գոյություն ունեն արդյունավետ գործիքներ կազմակերպության զարգացման համար»,-ասել է Ռայիսին:

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետեւանքներին՝ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է անդամ պետությունների կոլեկտիվ միջամտությունը վերացնելու համավարակի ապակառուցողական հետեւանքները տարածաշրջանում եւ նպաստելու հարաբերությունների ու փոխազդեցության զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ