News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելը մտահոգված է, որ Իրանը կապահովի անսպասելի պատժամիջոցների թուլացում միջազգային տերությունների հետ միջուկային բանակցությունների վերականգնման ընթացքում, սակայն չի հրաժարվի նախագծերից, որոնք պոտենցիալ ունակություն ունեն ստեղծել միջուկային ռումբեր: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, հաղորդում է Reuters-ը:

Բանակցությունները կկայանան նոյեմբերի 29-ին Վիեննայում միջուկային գործարքը փրկելու նպատակով, որից ԱՄՆ-ն հրաժարվել էր 2018 թվականին՝ դարձյալ պատժամիջոցներ սահմանելով Իրանի համար: Իսրայելը, որը չի մասնակցում բանակցություններին, ի սկզբանե դեմ էր 2015 թվականի համաձայնագրին՝ համարելով, որ այն չափազանց սահմանափակ է ծավալով եւ գործունեության ժամկետով: Իսրայելի առաջնորդները վաղուց սպառնում են ռազմական գործողություններով Իրանի դեմ, եթե նրանք համարեն, որ դիվանագիտությունը փակուղի է:

«Իսրայելը շատ մտահոգված էր պատժամիջոցները չեղարկելու եւ դեպի Իրան միլիարդավոր դոլարների հոսքը թույլ տալու պատրաստակամությամբ միջուկային ոլորտում ոչ բավարար սահմանափակումների փոխարեն»,-հայտարարել է Բենեթը: «Այդ ուղերձը մենք փոխանցում ենք բոլորին՝ ե՛ւ ամերիկացիներին, ե՛ւ ուրիշ երկրներին, որոնք բանակցությունների են վարում Իրանի հետ»:

Ապրիլից մինչեւ հունիս անցկացվել է ուղիղ բանակցությունների վեց փուլ: Նոր փուլը կմեկնարկի դադարից հետո, որը պայմանավորված էր Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընտրություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ