News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին` ժամը 10:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ հաղորդագրությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:46-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել են մանկապարտեզի նկուղային հարկը (մոտ 60 քմ) և 1-ին հարկի հատակը (մոտ 20 քմ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ