News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Աշխաբադում կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, հաղորդում է Անադոլուն:

Բանակցություններն անցկացվել են Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Երկու երկրների առաջնորդները հանդիպել են «Կարակում» հյուրանոցում, հանդիպումն անցկացվել է փակ դռների հետեւում եւ տեւել 30 րոպե:

Ինչպես հաղորդում է Ալիեւի մամուլի ծառայությունը, երկու երկրների առաջնորդները եւս մեկ անգամ հաստատել են, որ երկրների միջեւ հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ: Բացի այդ, Ալիեւն ու Էրդողանը փոխանակել են կարծիքներ երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման համար, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակի եւ գործընթացների հարցերով: Նախագահները նաեւ քննարկել են էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ