News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Անկարայում ոստիկանությունը բերման է ենթարկել երկրի վատթարացող տնտեսության դեմ բողոքի ակցիայի 17 մասնակցի, հաղորդում է Bianet-ը:

Ցուցարարները, այդ թվում՝ լրագրող, բերման են ենթարկվել ոստիկանության կողմից Չանքայի քաղաքապետարանի շուրջ իրավապահների կազմակերպած արգելապատնեշից այն կողմ անցնելու փորձի համար բողոքի ակցիայի ժամանակ, որը կազմակերպվել էր «Աշխատանքի եւ ժողովրդավարության ուժով» կազմակերպության կողմից, որը կազմված է արհմիությունների կողմից, որոնք կապված են Հեղափոխական աշխատավոր միությունների կոնֆեդերացիայի, Հասարակական աշխատողների միությունների կոնֆեդերացիայի եւ Թուրք ինժեներների ու ճարտարապետերի պալատի միության հետ:

Ակցիան ուղղված էր երկրում տեւական ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի նկատմամբ ուշադրություն գրավելուն, որի ամենասուր վիճակը մեկնարկել է այս շաբաթ, երբ լիրան հասել է պատմական նվազագույնի դոլարի նկատմամբ:

Նոյեմբերի սկզբից ի վեր լիրան անկել է 28 տոկոսով դոլարի նկատմամբ, ինչը դրդել է վերլուծաբաններին նախազգուշացնել, որ եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չհրաժարվի իր՝ ցածր տոկոսադրույքները պահպանելու նեոօրթոդոքսալ քաղաքականությունից, երկիրը կարող է բախվել հիպերինֆլյացիայի հետ: Թուրքիայի ներկայում ինֆլյացիան կազմում է շուրջ 20 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ