News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«ԻՊ-ն ու սիոնիստական ահաբեկչությունը տարածաշրջանին սպառնացող երկու գործոններն են, որոնց անհրաժեշտ է հակազդել»: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:

Ինչպես հաղորդում է ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կարեւոր տարածաշրջանային հարցերն ու երկկողմանի հարաբերությունները:

Ռայիսիի խոսքով՝ երկու երկրներին կապում են «վաղեմի ու խորը հարաբերությունները, եւ մենք թույլ չենք տա, որ այդ հարաբերությունների վրա ազդեն թշնամիները»: Հիշեցնելով Իրանի կողմից «Ադրբեջանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն» ուղղված աջակցության մասին՝ Իրանի նախագահը նշել է. «Մենք թույլ չենք տա անվտանգության բացակայությունն ու օտարերկրյա միջամտությունը տարածաշրջանային երկրների գործերին, եւ փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրները կարող են լուծել իրենց հարցերը փոխըմբռնման եւ բանակցւթյունների եղանակով: Ոտնձգություններն ու օտարերկրյա միջամտությունը պետք է դադարի: ԻՊ-ն ու սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում երկու սպառնացող գործոններ են, որոնց անհրաժեշտ է հակազդել»:

Նշելով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը «ցանկանւոմ են քայքայել» Իրանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները՝ Ռայիսին ընդգծել է. «Օտարերկրյա միջամտությունը վրաս է հասցնում տարածաշրջանի երկրներին, եւ մենք պետք է զգոնություն ցուցաբերենք նրանց դավադրությունների նկատմամբ»:

Նա ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարարությունը երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերություններն ամրապնդելու եւ իրանյան ընկերությունների մասնակցությամբ տրանզիտային երթուղիները զարգացնելու հարցում:

Ալիեւը հայտնել է, որ կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու եւ դրանք վերահսկելու համար:

Խոսելով իրենց երկրների միջեւ որոշ տարաձայնությունները լուծելու նպատակով երկու երկրների պաշտոնական դեմքերի հետ բանակցությունների մասին՝ Ալիեւը հավաստիացրել է, որ Ադրբեջանը «հակված է սահմանային տարածքների անվտանգության ապահովմանն ու թույլ չի տա որեւէ երկրին խոչընդոտել երկկողմանի հարաբերություններին»: «Մենք լի ենք վճռականությամբ լուծելու տրանզիտի խնդիրն ու ստեղծելու հիմք Ադրբեջանում իրանյան ընկերությունների գործունեության ու ներկայության համար»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ հանդիպումը կդառնա «շրջադարձային» երկու երկրների միջեւ հարաբերությունների նկատմամբ եւ որ իրենք հակված են ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային շահերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ