News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանից հեռանալը պլանավորելիս նա մտադիր էր Բաղրամի խոշոր ավիաբազան պահել ամերիկյան հսկողության տակ՝ Չինաստանի միջուկային օբյեկտներին մոտ գտնվելու պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Fox-ին տված հարցազրույցում նա եւս մեկ անգամ քննադատել է այն, թե ինչպես է իր իրավահաջորդ Ջո Բայդենը ավարտում ամերիկյան պատմության մեջ ամենաերկար ռազմական արշավը եւ վստահեցրել է նրան, որ ավելի լավ է գլուխ հանել:

«Ես պատրաստվում էի պահպանել Բաղրամը Չինաստանի պատճառով, ոչ թե` Աֆղանստանի, քանի որ այն միջուկային խնդրահարույց օբյեկտներից մեկ ժամ հեռավորության վրա է… Գիտե՞ք, թե ով է հիմա Բաղրամում: Չինաստան: Նրանք պատրաստվում են այն իրենց ձեռքն առնել»,- ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ պատրաստվում է ռմբակոծել Աֆղանստանի մյուս բոլոր բազաները։

Թրամփը, մասնավորապես, քննադատել է Միացյալ շտաբների պետերի ղեկավար Մարկ Միլիին, ով, նրա խոսքով, ավելի էժան կլինի Աֆղանստանում հրաժարվել զենքից եւ ռազմական տեխնիկայից, քան դրանք դուրս բերելն այնտեղից։

«Ես ձեզ չեմ ասի, թե ինչ պատասխանեցի նրան, բայց ես չասացի, որ նա խելացի մարդ է… Ես ձեզ կասեմ, թե ով է սիրում նրան՝ Ռուսաստանն ու Չինաստանը, որովհետեւ նրանք տեսնում են մի տղայի, ով զինվորներներին ավելի շուտ է դուրս բերում, քան տարհանում է ամերիկացիներին եւ տեխնիկան դուրս բերելը, որը զինվորներ եւ շատ մարդկանց է կորցնում, որոնց չարժեր կորցնել», - ասել է Թրամփը:

Նա փախած Աֆղանստանի առաջնորդ Աշրաֆ Ղանիին ստահակ է անվանել, ով փորձել է երկրից մաքսանենգ ճանապարհով ավելի շատ գումար դուրս բերել, քան կարող էր տեղավորվել ինքնաթիռում:

«Ես գիտեի, որ Ղանին խարդախ է… եւ ասում էր, որ նա բոլորից առաջ կփախչ: Ես լսել եմ, որ նա այնքան գումար է տարել իր հետ, որ կարողացել տեղավորել իր ուղղաթիռի եւ ինքնաթիռի մեջ եւ մեծ գումար է նետել թռիչքուղու վրա»,- ասել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ