News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կարևորելով ազատազրկված անձանց պահման պայմանների համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին և ընթացակարգին, ծանոթանալու նպատակով քրեակատարողական հիմնարկների առանձնահատկություններին և հիմնախնդիրներին, ինչպես նաև ծառայողի՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքներին՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը կենտրոնական մարմնի ղեկավար կազմի հետ շրջայցեր է կատարել «Հրազդան», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում։

ՔԿԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ծառայության պետը հիմնարկների վարչակազմի ուղեկցությամբ եղել է հիմնարկների բոլոր հատվածներում՝ զբոսահրապարակներում, ճաշարաններում, մարզադահլիճներում, տեսակցությունների սենյակներում, բուժմասերում, գրադարաններում, բնակելի գոտիներում և այլուր, զրուցել է նաև ազատազրկված անձանց հետ նրանց հուզող խնդիրների շուրջ։

Շրջայցի ընթացքում Ծառայության պետը մատնանշել է ՔԿՀ-ներում առկա խնդիրները՝ ընդգծելով և վերհանելով իր կողմից նկատված թերությունները ինչպես ազատազրկված անձանց պահման պայմանների վերաբերյալ և այլ հատվածներում, այնպես էլ աշխատակազմերի գործելաոճում՝ նշելով, որ յուրաքանչյուր աշխատակից աշխատավայրում պիտի ղեկավարվի միայն օրենքով իրեն վերապահված լիազորություններով և համակարգի շահերին ծառայելու առաջնահերթ սկզբունքով։

Սերգեյ Ատոմյանը շրջայցի ավարտին հիմնարկների ղեկավար անձնակազմին տվել է հասցեական հանձնարարականներ՝ հույս հայտնելով, որ խելամիտ ժամանակահատվածում նկատելի կլինեն թերությունների շտկման արդյունքները՝ միաժամանակ չանտեսելով նաև գնահատանքի արժանի ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Դանիայի նախկին թագուհու ծննդյան տոնակատարությունները փոփոխվել են 400-ամյա հուշարձանի հրդեհի պատճառով
Սակայն պալատի դիմաց դեռևս պահակախմբի փոփոխություն է լինելու, որին դիտելու համար արդեն շատ մարդիկ են հավաքվել...
Ամենաշատ