News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի ու պարտության հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստներն ու ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի եւ փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ եւ գնալ այդ երազի հետեւից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այս օրերին այդպես մտածող մարդկանց Հայաստանում ասում են՝ հայդատականներ, ոչմիթիզականներ, պաթոսով հայրենասերներ: Իսկ ովքե՞ր են դա ասում. Մի խումբ անսրբություն, անհյրենիք ապազգային տարրեր, որոնք մեր երկիրը կանգնեցրին այս աղետի առջեւ, որոնք ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը եւ խաղաղությունը պայմանավորեցին զիջումներով, որոնք հետեւողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը: Հայաստանում ստեղծված այս իրավիճակը ժողովրդի կամքով եւ ազգային ուժերի առաջնորդությամբ պետք է փոխվի»,-ասաց նա:

Սաղաթելյանը հայտարարեց, որ Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ. «Իշխանությունների այն պնդումները, որ ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, խաբեություն է. ճգնաժամը գնալով ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին», - ասաց նա։

Ըստ Սաղաթելյանի՝ երկրում պետք է վերականգնել սահմանադրականությունն ու կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության ու տնտեսության ոլորտներում։

«Բայց, քանի դեռ կա այս իշխանությունը, այս ամենն անարդյունք է, հետևաբար, այս պահին պետք է ձևավորել դիմադրություն, դիմադրություն թշնամուն, որ մենք չունենք զիջելու հայրենիք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանություններին, դիմադրություն հանրային կյանքում տեղի ունեցող բոլոր ապօրինություններին, իսկ երբ հասնենք համազգային ու համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանություններն՝ իրենց աթոռներից», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Նա ընդգծեց՝ ժամանակը սուղ է. «Կամ այն կօգտագործենք մեր օգտին, կամ կկորցնենք անվերադաձ»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, թե անհրաժեշտ է հայրենադարձությունը խրախուսող նոր ռազմավարություն. «Հայաստանում պարտվողականության քարոզն ապագա չունի. ապագան ազգային, ամուր ու արժանապատիվ պետությունն է, որի կայացման գործում մենք անելիք ունենք. շարունակեք Հայաստանի ու Արցախի համար պայքարը։ Նահանջել չկա, հետքայլ չկա, պայքարը պետք է շարունակենք», - ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի փափուկ ուժը չկարողացավ ազդել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշման վրա. Փաշինյանի նախկին օգնական
Հայաստանի խնդիրն է միջազգային ասպարեզում ավելացնել իր դիրքորոշմանն աջակցողների թիվը...
Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Հենց կրակոցներ եղան, դադարեցրինք...
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին…
Բայրամովը Գերցոգին պատմել է օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների մասին
Գերցոգը նշել է, որ Իսրայելը, որպես ռազմավարական գործընկեր, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ․․․
Եթե պետությունը սերտիֆիկատ է տվել տուն առնելու համար, ի՞նչ կապ ունի նրա վարկառու լինելը, տարիքը. տեղահանված
Եթե բանկին վճարում է պետությունը, ապա սա ի՞նչ կապ ունի, բանկը չի վստահո՞ւմ այն պետությանը, որն...
Վարձով ապրող տեղահանվածը ո՞նց կարող է նախնական 500 հազար դրամ վճարի, որ գործարք անեն. Քաշաթաղից տեղահանված 
Բանկի մասնագետները բնակարանների գները ցածր են գնահատում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ