News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության վերաբերյալ շուրջ 15 ժամ տևած քննարկման արդյունքներով  դատարանը որոշում կայացրեց 2 ամիս ժամանակով երկարացնել Դ.Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը, որի վերաբերյալ կայացված որոշումը դեռևս չի ստացվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում ինչպես կալանավորման պայմանների, այնպես էլ կալանավորման հիմքերի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը՝ պետք է փաստենք, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի՝ պաշտպանական ոլորտում վարչատնտեսական գործունեության որոշումների ձևավորման և կայացման գործընթացի վերաբերյալ թերի և ոչ մասնագիտական գիտելիքների պատճառով  Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունականական ոտնահարման, որի հեռահար նպատակներից մեկը նրա հեղինակության վրա ազդելն է:

Կրկին անգամ հրավիրում ենք քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դ.Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով յուրօրինական, սուբյեկտիվ և ոչ պորֆեսիենալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ