News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Օրերս «TikTok»–յան շրջանակներում հայտնի տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութ է հրապարակել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ վերջինս երեխայի հետ այցելել է այգի։ Այս մասին հաղորդում է Econews.am-ը: 

Տեսանյութում «2_2_2_lava»-ն ծաղրում է կենդանիներին, իսկ որ ամենակարևորն է՝ խախտում է ԵԿԱ անվտանգության կանոնները՝ վտանգի ենթարկելով առյուծներից մեկի առողջությունը։ Տիկտոկերն իր պահվածքը ցուցադրել է ինչպես երեխային, այնպես էլ՝ իր 100 հազարավոր հետևորդներին։ Վերջինս «TikTok» սոցիալական հարթակում ավելի քանի 113 հազար հետևորդ ունի և 7 մլն-ից ավելի հավանում, սակայն, ինչպես ակնհայտ է տեսանյութերից, չի կարողացել յուրացնել անվտանգության մի քանի պարզ կանոն։

Կենդանիները հաճախ են սոցիալական հարթակներում հետևորդներ ներգրավելու մոլուցքի զոհը դառնում։ Շատ ակտիվ օգտատերեր կենդանիներին օգտագործում են որպես զվարճանքի միջոց, նկարահանում այդ ամենը և տարածում սոցիալական հարթակներում՝ նպաստելով այդ անպատասխանատու վարքի տարածմանը։ Նման վարքն անընդունելի և անթույլատրելի է, հատկապես, որ կարող է վնաս հասցնելու կենդանու առողջությանը։

Տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութում առյուծների ազատավանդակի բարձր ցանկապատից ներս է նետում իր գլխարկը՝ ասելով․ «Գլխարկը գցում եմ իրանց խաղալու․․․ նվեր իրանց»։ Առյուծը վերցնում է գլխարկն ու հեռանում, իսկ հաջորդ տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին ծամծմում այն։

Աշխարհի շատ կենդանաբանական այգիներում են արձանագրվում դեպքեր, երբ այցելուի անպատասխանատու վարքի հետևանքով տուժում են կենդանիները։ Օրինակ՝ 2021 թվականի մարտ ամսին Մոսկվայի կենդանաբանական այգում անկել է մեկ սպիտակագլուխ անգղ։ Անգղը մարտի 13-ին վատ տեսք է ունեցել, նրան տեղափոխել են կլինիկա, 4 կենդանաբույժ պայքարել է թռչնի կյանքի համար, բայց փրկել չի հաջողվել։ Հայտարարությամբ ասվում է․ «Տանջվեց մեկ օր և մահացավ։ Պատճառ է հանդիսացել աղիներում հայտնաբերված ձեռնոցը։ Ոչ աշխատանքային ձեռնոց, այլ՝ այցելուի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեակատարողական ծառայողները բացահայտել են ներնետման դեպք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
2023-ին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամի վնասը. Զինդատախազություն
Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են կարևոր հարցերի, քննարկել փոխգործակցության զարգացման...
Ես այստեղ չէի լինի եթե չլիներ քաղաքական կոմպոնենտ, եկեք ոչ մեկին հիմարի տեղ չդնենք. Լևոն Քոչարյան
Ուսանողներին կանչեք, թող գան ու տեսնեն՝ ինչպիսին չպետք է լինի քրեական գործը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 141 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝...
Սյունիքում 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ. կա դիզվառելիքի արտահոսք
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունքի մարզում: Ժամը...
Ամենաշատ