News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանում հինգ քաղաքական կուսակցություն իշխանություններից պահանջել է չեղարկել երկրի խորհրդարանի ընտրությունների արդյունքները, հայտնում է 24.kg-ն։

«Աթա Մեքեն» (Հայրենիք), «Ռեֆորմա», «Սոցիալ Դեմոկրատներ», «Ազատություն» եւ «Ուլութար բիրիմդիգի» (Ժողովրդի ներդաշնակություն) կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրարշավի ընթացքում խախտումներ, ինչպես նաեւ կեղծիքներ են արձանագրել են արդյունքների հաշվարկի ժամանակ։

«Այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն, հակառակ դեպքում մենք մեզ կխայտառակ կլինենք միջազգային ասպարեզում»,- ասել է «Ուլութտար բիրիմդիգի» կուսակցության առաջնորդ Մելիս Միրզաքմատովը։

Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ ձայների ավելի քան 97 տոկոսի հաշվարկից հետո խորհրդարան են անցնում վեց կուսակցություն, որոնք հաղթահարել են 5 տոկոսի շեմը՝ իշխանամետ «Աթա-Ժուրտ Ղրղզստան» (Ղրղզստան հայրենիք)՝ 16.44 տոկոսով, «Իշենիմ»-ը (Հավատ)՝ 13.2 տոկոսով, «Ինտիմաք» (Ներդաշնակություն)` 10.6 տոկոսով,  ընդդիմադիր «Դաշինք»-ը` 8.07 տոկոսով եւ «Բուտուն Կիրգիզստան»-ը (Միացյալ Ղրղզստան)՝ 6.58 տոկոսով, ինչպես նաեւ «Յիման Նուրու»-ն (Հավատքի ճառագայթ)՝ 5.95 տոկոսով։

Ընտրություններին քվեարկել է մոտ 1.2 մլն ընտրող, մասնակցությունը կազմել է 34,39 տոկոս։

Նոյեմբերի 28-ի երեկոյան ընտրական հանձնաժողովի կայքում ձայների էլեկտրոնային հաշվարկի ժամանակ խափանում էր տեղի ունեցել, այն չէր աշախում մի քանի րոպե։ Կրկին հասանելի դառնալուց հետո պարզվել էր, որ կայքի տվյալները թարմացվել են, եւ հինգ տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների թիվը տասից դարձել է վեցը, հայտնում է «Sputnik Ղրղզստան»-ը։ Նաեւ որոշ ժամանակ անհասանելի էին կուսակցական ցուցակներով եւ միամանդատ ընտրատարածքներով քվեարկության նախնական արդյունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ