News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Առուշանյանը 30 տարվա մեջ առաջին քաղաքապետն է, որ Գորիս համայնքում կատարում է անհնարինը՝ թե իր միջոցներով, թե պետական: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ NEWS.am-ի հետ զրույցում նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիան անցկացվում է ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի: Վերջինաս եւս այսօր մասնակցում է դատական նիստին:

«Առուշանյանին մեկուսացրել են, որպեսզի չկարողանա որպես ընդդիմադիր կուսակցության անդամ գործի: Հենց Փաշինյանի հրամանով է կալանավորված, որպեսզի թուրքի ճանապարհը բացի: Ես կուզեի Փաշինյանի հետ բանավեճի նստեի, որ ասեի, թե ինքն ով է: Փաշինյանն ասում է՝ կինս Արցախում էր, բայց իրենք 2-3 ամիս Հալիձորում քեֆ արեցին ու գնացին»,- ասաց Գորիսի բնակիչներից մեկը: 

Մեկ ուրիշ մասնակից էլ նշեց. «Առուշ Առուշանյանը իմ եղբոր տղան է, աննպատակ բերել կալանավորել են: Ինքը ժողովրդի համար է գործ արել, ինչի՞ են բերել բանտարկել»:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Տպել
Ամենաշատ