News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում մաքրապատված և հարակից տարածքներում տնկվում է ծառաթփային բուսականություն:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս անգամ ճանապարհապաշտպան անտառաշերտ հիմնվեց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից պուրակում:

Ներքին Խնձորեսկում միջոցառումը կազմակերպել էին «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ-ն, Ներքին Խնձորեսկ բնակավայրը և Կենսաբանների հայկական միություն / Armenian Society of Biologists-ն:

Արշավն իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շրջանակներում:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ