News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
«Վերպատվաստումն արված է»,- գրել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ գրիպի դեմ պատվաստում է ստացել։ Մեկ այլ ուղերձով նա քաղաքացիներին կոչ է արել պատասխանատվություն դրսեւորել եւ գրանցվել պատվաստումների համար։

Ինչպես հիշեցնում է Le Figaro-ն, Մակրոնը կորոնավիրուսով վարակվել էր մայիսի 31-ին։ Այնուհետեւ նա ստացել էր պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ, քանի որ COVID-19 էր տարել անցյալ տարվա դեկտեմբերին։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Ֆրանսիայում մոտ 19 միլիոն մարդ իրավունք ունի պատվաստվել խթանիչ պատվաստանյութով։ Առայժմ նման ներարկումներ արվում են աշխարհի միայն մի քանի երկրում։ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել կենտրոնանալ այն ուղղությամբ, որպեսզի չափահաս բնակչությունը ստանա պատվաստանյութի առնվազն առաջին դեղաչափը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 113 122 դեպք
Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում օրական հոսպիտալացվածների թիվը կազմել է 14570, ինչը 3.7 տոկոսով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը...
Բնական իմունիտետը չի պաշտպանում Օմիկրոնից. Առողջապահության նախարարություն
Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ COVID-19 վարակից…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2594 նոր դեպք. մահացել է 9 քաղաքացի
Փաստացի այս պահին բուժվում է 19 316 պացիենտ…
Ֆիլիպինները փետրվարի 10-ից կրկին բաց կլինեն լիովին պատվաստվածների համար
«Տուրիստական ոլորտն այժմ կարող է վերականգնվել եւ մեծ ավանդ ներդնել աշխատատեղերի, գոյամիջոցների ստեղծման եւ երկրի տնտեսական աճի գործում...
Ճապոնիան կկրճատի կարանտինային շրջանը երկիր մուտք գործողների համար
Համապատասխան միջոցառումներն ուժի մեջ են մտնում հունվարի 29-ից...
Թաիլանդը հաստատել է կորոնավիրուսի համավարակն էնդեմիկ հայտարարելու գլխավոր սկզբունքները
Պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ երկիրն արդեն համապատասխանում է երեք չափանիշներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ