News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատական նիստում միջնորդությունների փուլն ավարտվեց, գործխընթացը մտավ դատաքննության փուլ:

Դատախազներն ընթերցեցին գործով ամբաստանյալներ Առուշ Առուշանյանի, եւ Քարահունջ համայնքի նախկին ղեկավար Լուսինե Ավետյանի մեղադրական եզրակացությունները: Գործով ամբաստանյալները նշեցին, որ առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Առուշանյանը նշեց. «Այն, ինչ մինչեւ հիմա ներկայացվեց իրականությանը չի համապատասխանում»: Առուշանյանը մասնավորեցրել է, որ իր դիրքորոշումը հիմնավոր կներկայացնեն փաստաբանները։

Ամբաստանյալներից Հարութ Լալազարյանն էլ հայտարարեց, որ իրեն պարզապես շառ են անում, ինքն ընդհանրապես համաձայն չէ մեղադրական եզրակացության հետ:

Պաշտպանները պնդում են որ առաջինը հարցաքննվեն ամբաստանյալները, հետո վկաները, ապա ներկայացվեն գործով առկա ապացույցները: Նրանց խոսքով, եթե ամբաստանյալն ուզում է ցուցմունք տալ, ապա դատարանն առաջնահերթությունը պետք է դրան տա:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ: Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ոստիկանության, սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալիները. փաստաբան
Երկիր մանկապարտեզ կամ գժանոց, ոնց կուզեք մեկնաբանեք...
Ոստիկանությունը հետաքննում է Դաունինգ Սթրիթում լոքդաունի ժամանակ անցկացված երեկույթները
Դաունինգ Սթրիթում խոստովանել են, որ անձնակազմը հավաքվել էր թիվ 10 շենքի ներսում՝ Բորիս Ջոնսոնի ծննդյան օրը նշելու համար...
Ֆեյսբուքյան գրառումը մեկնաբանած քաղաքացին հրավիրվել է ոստիկանություն
Նա վստահեցրեց, որ շարունակելու է քննադատել իշխանություններին. «Եթե իշխանությունը թույլ է տալիս սխալ քայլեր, չեմ կարծում, որ ոստիկանություն հրավիրելով կփորձեն...
Լոնդոնում ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ
Զոհերի մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ բժիշկներն արդեն առաջին օգնություն են ցուցաբերում վիրավորներին...
Սողանք Բաթում-Ախալցխա ճանապարհին. երթեւեկությունը դադարեցված է
Բաթում-Ախալցխա ճանապարհի 92 կիլոմետր հատվածում սողանքի պատճառով երթեւեկությունն արգելված է...
Դեբետ գյուղի գյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ողջ արխիվը վերածվել է մոխրակույտի
ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզի հրդեհային տեսչությունում նյութեր են…