News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.49
EUR
550.01
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի վերջին ցանկության կատարող Սուրեն Սարգսյանը դիմել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝

«Հարգելի Արա Արշավիրովիչ, Ձեզ է դիմում գրող Կիմ Բակշիի վերջին ցանկությունը կատարող Սուրեն Սարգսյանը։

2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է Կիմ Նաումովիչի «Արցախի հոգեւոր գանձերը» գիրք-ալբոմը։ Դրա թողարկումը դեռեւս կալանքի հետ կապված տխուր իրադարձություններից առաջ ամբողջությամբ պատրաստվում էր հովանավորել Լեւոն Գուրգենովիչ Հայրապետյանը։ Հետագայում, չնայած տնային կալանքին եւ բանկային հաշիվների սառեցմանը, այս ազնվագույն մարդը օգնության խնդրանքով դիմեց Գագիկ Զաքարյանին։ Յունիբանկի կողմից 2015 թվականին հատկացված գումարը (շատ շնորհակալություն նրա ղեկավարությանը) անհրաժեշտից քիչ էր եւ անմիջականորեն ուղղվեց գրքի տպագրությանը, եւ մենք լրացուցիչ միջոցներ ծախսեցինք տեքստը հայերեն թարգմանելու, 400 լուսանկարի, դիզայների, խմբագրի, սրբագրիչի աշխատանքի եւ այլնի համար:

Մշակույթի, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման, ինչպես նաեւ սփյուռքի նախարարությունները ձեռք են բերել շուրջ 300 գիրք (հիմնականում գրադարանային ֆոնդի համար):

Ցավոք, 2018 թվականից ՀՀ կառավարությունն ամբողջությամբ դադարեցրել է գրքի տարածումը, իսկ հասարակական կազմակերպությունները՝ բանկերն ու խոշոր ընկերությունները, այդ գրքերը նվերների համար չեն վերցնում, քանի որ առաջին եւ վերջին էջերում Յունիբանկի գովազդ կա։

ՌՀՄ պատվիրակությունը Շուշիում մասնակցել է գրողի աճյունի հուղարկավորությանը, իսկ դուք այնտեղ պատրաստվում էիք նաեւ Կիմ Նաումովիչի հուշարձանը կանգնեցնել։ Կյանքի վերջին տարում Բակշին շատ էր անհանգստանում, որ իր գրքերն այլեւս չեն իրացվում։ Կիմ Նաումովիչը համեստ մարդ էր, եւ ես վստահ եմ, որ նրա համար գլխավորն այն էր, որ այս հայրենասիրական եւ հայերին անհրաժեշտ գիրքը, որը նա գրել է լինելով քաղցկեղով հիվանդ, հասնի ընթերցողին, այլ ոչ թե իր մոխրի հուշարձանին։

Այս պահին մնացել է մոտ 350 գիրք, եւ եթե ՌՀՄ-ի ազդեցության դաշտում գտնվող գործարարներից որեւէ մեկը տարածելու կամ ամանորյա նվերների համար գնի դրանցից 250-ը՝ հատկացնելով 5000 դոլար (1 գիրքը՝ 20 դոլար), դա թույլ կտա մեզ ամբողջությամբ մարել պարտքերը, եւ դա կդառնա ոչ միայն գրողի վաստակի ճանաչում, այլ նաեւ հարգանքի եւ երախտագիտություն տուրք Լեւոն Հայրապետյանի հիշատակին, ում դուք միշտ հարգել եւ հրապարակայնորեն պաշտպանել եք նրա ձերբակալության ժամանակ (գրքի 1-ին գլուխը նվիրված է այս հրաշալի մարդուն եւ նրա նախնիներին):

Այսօր այս քայլը կարեւոր է ոչ միայն Բակշիի հիշատակի, այլեւ Արցախի պաշտպանության համար, քանի որ գրքում նկարագրված որոշ մասունքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Գրքերը ինձ մոտ են՝ Երեւանում։

[email protected] մոբ. +374 96 080323.

Հարգանքով՝ Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ, 2000-2005թթ.ՌՀՄ աշխատակից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ