News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետը Վիեննայում բանակցությունների մեկնարկի օրը համաշխարհային տերություններին կոչ է արել «չենթարկվել Իրանի միջուկային շանտաժին»։

Իրանի հետ բանակցող երկրների ներկայացուցիչներին ուղարկված տեսաուղերձում Նաֆթալի Բենեթն ասել է, որ Թեհրանը ձգտում է «չեղարկել պատժամիջոցները գրեթե ոչնչի դիմաց» եւ պահպանել իր միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների վերացումից հետո հարյուր միլիարդավոր դոլարներ ստանալով, հաղորդում է Associated Press-ը:

Նոյեմբերի 29-ին Վիեննայում մեկնարկում է 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերսկսման նպատակով Իրանի եւ համաշխարհային տերությունների բանակցողների հանդիպումը:

Իսրայելը բացահայտորեն դեմ է արտահայտվել համաձայնագրին, եւ այժմ իսրայելցի պաշտոնյաները հայտարարում են, որ Թեհրանն ավելի քան երբեւէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը:

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն այս շաբաթ կայցելի Լոնդոն եւ Փարիզ՝ բրիտանացի եւ ֆրանսիացի պաշտոնյաների հետ Իրանի հարցը քննարկելու համար: Նույն նպատակով այս շաբաթ Վաշինգտոն կայցելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը հայտարարել է, որ Իրանը սպառնում է երկրի միջուկային օբյեկտներին
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իսրայելի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Իրանի եւ նրա ․․․
Ճապոնիան առաջարկել է իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման նախաձեռնություն
Նա  հայտարարել է, որ Ճապոնիայի ցանկացած նախաձեռնություն, որը համապատասխանում է Իրանի շահերին, Թեհրանի ․․․
Թեհրանը դրական հաղորդագրություններ է ստանում Վաշինգտոնից, բայց հետեւություններ է անում ամերիկացիների գործողություններից
Նա նշել է, որ ԳՀՀԾ-ի վերածննդի հարցը քննարկել է իր օմանցի գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է դիտարկել ․․․
Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել. Ռայիսի
Ուրանի հարստացումը եվրոպական կողմի պարտավորությունները չկատարելու պատասխանն է...
ԱԷՄԳ ղեկավարը նախատեսում է Իրանի նախագահի հետ քննարկել հավատարմագրված տեսուչներին հետ կանչելու հարցը
Գրոսին ցանկանում է Իրանի նախագահ Ռայիսիի հետ քննարկել...
Իրանի ԱԳՆ․ ԳՀՀԾ-ով իր պարտավորությունները չկատարելու ԵՄ որոշումն անօրինական է
Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ ․․․
Ամենաշատ