News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Երևանում 254 Մվտ հզորությամբ համակցված նոր էլեկտրակայանի բացման արարողությանը:

«Այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի համար նշանակալի օր է, որովհետև էներգետիկ ընտանիքին է միանում Երևանի նոր 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանը: Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված մեր էներգետիկ անվտանգության ու հուսալիության ամրապնդմանը»,-ասել է նախարարը։

Նա նշել է, որ էլեկտրակայանի տեխնիկատնտեսական ցուցանիշները և կիրառված ժամանակակից տեխնոլոգիաները ավելացված արժեք կստեղծեն էներգետիկ համակարգում և Հայաստանի տնտեսությունում առհասարակ։

Նախարարի խոսքով՝ նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր օգտակար գործողության գործակից ունի, որը նշանակում է, որ 1 ԿՎտժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսում է ավելի քիչ վառելիք, և էլեկտրաէներգիան ստացվում է ավելի էժան։

«Սա հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Հայաստանում նման խոշորամասշտաբ ներդրումային ծրագրի հաջող իրականացումը միանշանակորեն վստահություն է ներշնչելու ներդրողների համար Հայաստանում օտարերկրյա ներդրումներ իրականացնելու առումով։ Երևանի նոր գազային համակցված ցիկլով էլեկտրակայանի գործարկմամբ, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքային մյուս ծրագրերի իրականացմամբ մենք նախատեսում ենք էականորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները տարածաշրջանային շուկաներում»,-ասել է Սանոսյանը՝ ընդգծելով, որ ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 250 մլն դոլար։

Նա հայտնել է, որ շինարարության ընթացքում ներգրավվել է շուրջ 1000-1200 մարդ, իսկ կայանի շահագործմամբ ստեղծվում է շուրջ 50 բարձր վարձատրությամբ աշխատատեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական El-Aziz-ը Իրանին դավաճան է համարել գազը կտրելու համար
Իրանը Թուրքիայի դեմ է պայքարում Ղարաբաղում, Սիրիայում...
«Գազպրոմը» «Երկնագույն հոսք» գազամուղով գազի ռեկորդային ծավալ է մատակարարել Թուրքիային
15,98 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարվել Թուրքիային «Երկնագույն հոսք» գազամուղով...
Նիդեռլանդները պատրաստվում է էներգետիկ ճգնաժամի՝ Ուկրաինայի շուրջ սրման դեպքում
Ըստ ոլորտի աղբյուրների՝ Նիդեռլանդները, որը ջեռուցման հարցում զգալիորեն կախված է գազից, էլեկտրականությունից եւ արդյունաբերական արտադրությունից, իր գազի մոտավորապես 15%-ը ստանում է Ռուսաստանից․․․
Կառավարությունը հաստատեց 1.7 մլն դոլարի էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը. խոսքը 20 շենքերի մասին է
Դրանով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 1 մլն 719 հազար 200 եվրոյի չափով դրամաշնորհ...
Իրանը Թուրքիայի գազն անջատել է Հայաստանի պատճառով. Թուրք լրագրող
Իրանն անհանգստացած է...
Կատարը կարող է ԱՄՆ-ի միջնորդությամբ գազի մի մասը Եվրոպա ուղարկել
«Դոհան կարող է օգնել խոշոր գլոբալ խափանումների դեպքում, ինչպես դա արեց 2011 թվականին Ֆուկուսիմայի ժամանակ...
Ամենաշատ