News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կազմակերպվում են ցուցակների առաջին համարների մասնակցությամբ հեռուստաբանավեճեր: Մասնավորաբար, Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ նման մի բանավեճ օրերս տեղի է ունեցել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, բանավեճը բավական լայն արձագանք է ստացել, Վանաձորում հատկապես բուռն քննարկման առիթ է դարձել այն հանգամանքը, որ սուր հակադրության մեջ են մտել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը գլխավորում է իր անունը կրող ցուցակը, և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, որը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը: Լոռու մարզպետը Ասլանյանին մեղադրել է վատ աշխատանքի մեջ, իսկ վերջինս իր հերթին Խաչատրյանին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով մեծ թվով ղեկավար պաշտոն զբաղեցնողների աշխատանքից ազատելու մեջ:

Մամիկոն Ասլանյանը եթերում նույնիսկ թվարկել է անուններ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն այս բանավեճից, այլև բակային հանդիպումներից հետո Արամ Խաչատրյանի հաղթելու շանսերը էլ ավելի են փոքրացել: Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, բավականին բարձրացել է «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վահե Դոխոյանի վարկանիշը, որն, ի դեպ, ըստ վանաձորցիների, նշյալ հեռուստաբանավեճի ժամանակ էականորեն տարբերվել է իր հավասարակշռված պահվածքով, տրամաբանված խոսքով:

Վանաձորում նաև խոսում են, որ բանավեճի ժամանակ բավական լավ տպավորություն է թողել նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Անդրանիկ Ղուկասյանը: Հավելենք, որ գրանցված տասը ուժերից բանավեճին մասնակցել են վեցի ներկայացուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փնտրվում է նախագահ
Հնարավոր է, որ բոլորովին այլ տարբերակ լինի։ Ընդդիմադիր դաշտում քննարկում են...
«Ժողովուրդ». Ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը՝ պաշտոնը թողնելուց հետո
Հավելենք, որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների...
«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը հորդորել էր Սերժ Սարգսյանին Արմեն Սարգսյանին չբերել
Մեր տեղեկություններով, հենց այդ շրջանում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է երրորդ...
«Ժողովուրդ». Ինչ էր ասել Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ
Իհարկե, սա վարկածներից մեկն է. ավելի լայն շրջանակներ չեն բացառում, որ նա...
«Հրապարակ» Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»
Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա...
Դիմակավորված անձինք Սայաթ Շիրինյանին իր տան բակից բերման են ենթարկել. փաստաբան
Որ իրավապահ մարմինն է բերման ենթարկել…
Ֆոտոռեպորտաժներ