News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել, բայց շատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 20 հազար 50 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2018-ին (2019-ին էլ այն կազմել է 20 հազար 500) այն կազմել է 22 հազար 100 հա. անցած տարի գյուղացին 1600 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2016 թվականից, երբ ցանքատարածությունները կազմել են 28 հազար 900 հա։ Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել է նվազել կարտոֆիլի բերքատվության չափը:

Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 437 հազար 200 տոննա, ապա 2016-ին հավաքվել է 606 հազար 300 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին` 547 հազար 400 տոննա կարտոֆիլ: Թեեւ 2020-ին, 2019-ի համեմատ, կարտոֆիլի բերքատվությունը 33 հազար 100 տոննայով ավելացել է, բայց, միեւնույնն է, մտահոգիչ է, քանի որ այս տեմպերով գնալու դեպքում ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ քիչ զբաղվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելու
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի շուկայում 2021 թվականի դեկտեմբերին, 2020թ. նույն…
10 հոգանոց պատվիրակություն է մեկնում ԱՄԷ՝ մասնակցելու «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսին
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը...
Դոլարը մի փոքր թանկացել է. եվրոյի փոխարժեքը նվազել է ավելի քան 4 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Մանրամասներ՝ ԱՊՊԱ վճարների վերաբերյալ. Բոնուս-Մալուս համակարգը եւս փոխվելու է
Փոփոխություններն ուժի մեջ են մտնում փետրվարի 7-ից և մարտի 1-ից…
Երևան-Ստամբուլ թռիչքների ուղևորներին պետտուրքից ազատումը կոչված է՝ զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան. պարզաբանում
Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման...
Վահան Քերոբյան. Չնայած թանկացումներին՝ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել
«Կտրուկ թանկացել են հացահատիկը, պարարտանյութը, դիզվառելիքը...
Ֆոտոռեպորտաժներ