News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնական գահաժառանգ արքայազն Ակիշինոն կողմ է արտահայտվել որոշակի «չափանիշների» հաստատմանը, որոնք թույլ կտան կայսերական ընտանիքին արձագանքել իրենց հասցեին հնչող կեղծ մեղադրանքներին։ Այս մասին նա հայտարարել է իր 56-ամյակի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Արքայազնը նշել է, որ որոշ լրատվամիջոցներ քարոզարշավ են իրականացրել իր ավագ դստեր՝ Մակոյի դեմ՝ Քեյ Կոմուրոյի հետ նրա ամուսնության հետ կապված, ով մինչ ամուսնությունը ֆինանսական չլուծված խնդիրներ ուներ։ «Ես չեմ կարող ընդունել զրպարտությունը,- ասել է գահաժառանգը,- լինի դա ամսագրերում, թե համացանցում»։ Նա ընդգծել է, որ նման հարձակումներին պետք է արձագանքել։ «Պետք է չափանիշներ մշակել, որոնք հնարավորություն կտան պատասխան տալ» հրապարակումներին, որոնք, իր կարծիքով, չեն համապատասխանում իրականությանը։

Արքայազնը միաժամանակ հայտնել է, որ ինքն անձամբ է որոշել չկատարել սովորական արքունական ​​արարողություններն իր դստեր ամուսնության հետ կապված։ Ընդ որում, նա անդրադարձել է դստեր ընտրյալի նույն ֆինանսական խնդիրներին. արքայազնի խոսքով՝ Կոմուրոն պետք է հրապարակավ պատասխաներ դրա հետ կապված հարցերին։

Կոմուրոյի եւ Մակոյի հարսանիքն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերին, սակայն հետաձգվել էր։ Հետաձգման պատճառ էին դարձել փեսացուի մոր եւ նրա նախկին ընկերոջ միջեւ ֆինանսական վեճերի մասին հաղորդումները, ով պահանջում էր նրան վերադարձնել 4 միլիոն իեն (մոտ 35 հազար դոլար), որը հատկացվել էր, մասնավորապես, Կոմուրոյի ուսման համար։ Պարտքի մասին տեղեկությունը դժգոհություն է առաջացրել ճապոնական հասարակության որոշ հատվածների մոտ, որտեղ լուրեր էին տարածվել, որ երիտասարդն օգտագործում է իր նշանադրությունն արքայադստեր հետ իր խնդիրները լուծելու համար։ Արքայադուստրը ծանր էր տանում այս պատմությունը. նրա մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում է ախտորոշվել։

Նոյեմբերի կեսերին, ըստ մամուլի հրապարակումների, Կոմորոն անհրաժեշտ 4 միլիոն իենը փոխանցեց մոր նախկին ընկերոջ բանկային հաշվին։ Սակայն ֆինանսական աղբյուրների մասին, որոնց շնորհիվ նա կարողացել է հայթայթել անհրաժեշտ միջոցները, տեղեկություններ չեն տրամադրվել։ Այս թեման ակտիվորեն քննարկվում է նաեւ մամուլում եւ սոցցանցերում։

Կոմորոն եւ Մակոն ամուսնացել են հոկտեմբերին։ Ընդ որում, արքայադուստրը կորցրել է իր տիտղոսն ու կարգավիճակը՝ որպես կայսերական ընտանիքի անդամ եւ դարձել է Ճապոնիայի սովորական քաղաքացի։ Կոմուրոյի հետ կապված իրավիճակի պատճառով պաշտոնական հարսանիք տեղի չունեցավ, կայսերական ընտանիքի աղջիկների ամուսնությանն ուղեկցող արքունական ​​արարողությունները չեղարկվեցին։ Ինքը՝ Մակոն, հրաժարվեց իրեն հասանելիք պետական ​​օժիտից՝ 150 մլն իենի (ավելի քան 1.3 մլն դոլար) չափով։ Նոյեմբերի 14-ին նորապսակները ժամանեցին ԱՄՆ եւ նոր կյանք սկսեցին Նյու Յորքում, որտեղ Կոմորոն աշխատում է փաստաբանական գրասենյակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ