News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Նույնիսկ վերջին ադրբեջանական ագրեսիայից, կորցրած տարածքներից ու 32 գերեվարվածների և 6 զոհերի միջադեպից հետո էլ իշխանությունը չսթափվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հենց իրադրությունը կայունացավ, իշխանությունը կրկին կենտրոնացել է իր իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություններին։

Սրանց նպատակը ոչ թե նոր ագրեսիան կանխելն է, այլ յուրաքանչյուր դեպքում պատասխանատու «նշանակելը»։

Մի դեպքում դա զինվորն է, մյուսում՝ հրամանատարը, իսկ ընդդիմությունը բոլոր դեպքերում մշտական «պատասխանատու է»։

Թրենդային «մեղավորներից» ՌԴ-ն, որի «մեղսակցությունը» ըստ անհրաժեշտության օգտագործվում է, իսկ ՀԱՊԿ-ին «կախաղանային դաշտ» բերելն արդեն մոդայիկ էլ չէ։

Մարտական դիրքերը պատշաճ կահավորվածության և տեխնիկական հագեցվածության մակարդակի բերելու ու հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար լուրջ ռեսուրս չի դրվում, իսկ  տեղեկատվական ահաբեկչության և բռնաճնշումների պետական մեքենայի համար գումարներ միշտ էլ գտնվում են։

Սրանց խոստացած անփառունակ ապագան էլ սա է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տուրեր են սկսել դեպի օկուպացված Շուշի
Այսօր Բաքվից Շուշի է մեկնել առաջին մարդատար ավտոբուսը...
Հակառակորդը կեսգիշերին կրակոցներ է արձակել Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերը կեսգիշերին…
Օմբուդսմենի թեկնածու. Անվտանգության գոտին հայ-ադրբեջանական սահմանին չպետք է ֆետիշացնել
Անվտանգությունը չպետք է կտրել մարդկանցից, ասել է Քրիստինե Գրիգորյանը...
Ավստրալիայի Երիտասարդական լիբերալ շարժումը վերահաստատել է Հայոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը
Ավստրալիայի Երիտասարդական լիբերալ շարժումն ընդունել է 1915 թվականի…
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Ոչ ոք չի տուժել...
Վարչապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը. Ընդգծվել է ԼՂ խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման անհրաժեշտությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական...