
Fox News-ի հաղորդավար Լարա Լոգանն ԱՄՆ գլխավոր վիրուսաբան Էնթոնի Ֆաուչիին նմանեցրել է նացիստ բժիշկ Ջոզեֆ Մենգելեին, որը նաեւ հայտնի է որպես «Օսվենցիմից մահվան հրեշտակ»: Նրա խոսքերը հնչել են երկուշաբթի երեկոյան հեռուստաալիքի եթերում նոր օմիկրոն կորոնավիրուսի շտամի քննարկման ժամանակ։
«Այս պահին Ֆաուչին գիտությունը չի ներկայացնում մարդկանց համար։ Նրանց համար նա նման է բժիշկ Յոզեֆ Մենգելեին՝ նացիստ բժիշկ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում փորձեր է կատարել հրեաների վրա: Սա այն է, ինչ ես լսում եմ մարդկանցից ամբողջ աշխարհում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յոզեֆ Մենգելեն բժշկական փորձարկումներ է անցկացրել Օսվենցիմ ճամբարի բանտարկյալների վրա։ Մահվան հրեշտակ մականունով Մենգելեն, ում զոհերը տասնյակ հազարավոր բանտարկյալներ էին, այդ թվում՝ երեխաներ, պատերազմից հետո կարողացավ փախնել Լատինական Ամերիկա եւ մահացավ 1979 թվականին կաթվածից օվկիանոսում լողալիս: