News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը


Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, թե մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։

«Մայիսի 20-ին, երբ Փաշինյանը հայտարարում է այդ մասին, տրամաբանորեն ՊՆ ղեկավարությունը պետք է անդրադառնա, որ ամբողջ սահմանում կրակոցներով սահմանը չի պահվում, ուղղակի փայտերով-բանով իրար ծեծում են: Այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը որևէ քննություն իրականացրե՞լ է, թե ինչու առաջնագծում ոչ թե կրակոցով են սահմանը պաշտպանել, այլ ուղղակի ծեծկռտուքի միջոցով են փորձել կասեցնել թշնամու առաջխաղացումը», - փոխնախարարին հարց ուղղեց Մանուկյանը։

Արման Սարգսյանն էլ նշեց, թե ծեծկռտուքները իրավիճակից բխող, զինվորականնեձրի կողմից այդ պահի թելադրանքով իրականացվող գործողություններ են. «Ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են, կարծում եմ՝ քննության առարկա կդառնան նաև մայիսին տեղի ունեցած իրադարձությունները ու դրանց արդյունքների մասին կիրազեկվեք», - ասաց փոխնախարարը։

Արման Սարգսյանը նշեց, թե Պաշտպանության նախարարությունում մի շարք օրենքներում նախատեսվում են փոփոխություններ, որոնց մասին հանձնաժողովը կտեղականա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով...
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք…
Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում 
Վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ․․․
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող...
Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան
Կրակոցները միանգամից սկսվեց...
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ…
Ամենաշատ