News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը (նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետն է եղել-խմբ), 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ առաջադրված մեղադրանքի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` համապատասխանաբար 2017 թվականի արտադրության, 90.000 ԱՄՆ դոլարին համարժեք 43.069.500 ՀՀ դրամ արժեքով «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի և 2008 թվականի արտադրության «Samand Soren 1.8» մակնիշի ավտոմեքենաները:

Մասնավորապես, նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ Արշակ Հակոբյանը «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի տրանսպորտային միջոցը գնել է կանխիկ վճարմամբ, ապա` վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 22.007.259 ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:

29.11.2021 թվականին Արշակ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/` հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զեյթունի ուսանողական հանրակացարանի սենյակներից մեկում Իրանի քաղաքացի, 25-ամյա աղջկա դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Արտաքին քննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․․․
Դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանի փաստաբանների միջնորդությունները
Հիշեցնենք, որ Գեւորգյանի նախկին փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մեկ միջնորդությունը վերաբերում էր․․․
Գործում բազմաթիվ փաստեր կան, որ այդ հրթիռները պիտանելիության հետ կապված խնդիրներ չեն ունեցել. Դավիթ Գալստյանի պաշտպան
Նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը զավեշտալի է համարում գլխավոր դատախազության կեցվածքը «անորակ հրթիռների» գործով…
Քիրքուկ-Ջեյհան նավթամուղը վերսկսել է աշխատանքը պայթյունից հետո
Պայթյունի պատճառները պարզվում են...
Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի եւ մյուսների գործով դատական նիստն անցկացվում է դռնփակ ռեժիմով
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ հունվարի…
Երևանում թալանել են հայտնի բանկերից մեկի վարչության պետի բնակարանը. հափշտակել են ոսկյա զարդեր
Այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում...