News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի կառավարությունը կսկսի պաշտոնական նախապատրաստվել 2022 թվականին բրիտանական այս շրջանի անկախության երկրորդ հանրաքվեի համար՝ նպատակ ունենալով համազգային արցում անցկացնել մինչեւ 2023 թվականի վերջը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հաջորդ տարվա ընթացքում ես կնախաձեռնեմ մինչեւ 2023 թվականի վերջ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտ գործընթացը»,-երեքշաբթի ասել է Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը, ում խոսքը մեջբերել է Financial Times-ը։ Հանրաքվեի համար աջակցությունը մոբիլիզացնելու արշավը «լրջորեն կվերսկսվի», հավելել է նա։

Նրա խոսքով՝ եթե ​​Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հարգում է ժողովրդավարությունը, ապա նա թույլ կտա Շոտլանդիայի ժողովրդին որոշել հետագա անելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ