News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայկական հեռուստատեսության հիմնադրման 65 և ծննդյան 85-ամյակների առթիվ, հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի, գիտության և կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ Հենրիկ Վահանի Հովհաննիսյանին այսօր Երևանի ավագանիում միաձայն որոշմամբ շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ինչու է հրատապ այս հարցը, և զեկուցողը պատասխանեց, որ Հանրային հեռուստաընկերությունը միջնորդություն է ներկայացրել՝ կապված նոյեմբերի 28-ին հեռուստաընկերության 65-ամյակի հետ։

Ավագանու անդամ  Իզաբելլա Աբգարյանը տարակուսելի համարեց, որ հարցը ընդգրկված է որպես հրատապ և ըստ նրա՝ դրանով արժեզրկվում է հրատապ հարց ասվածը։

«Իմ քայլը» խմբակցությունից էլ Լևոն Զաքարյանը նկատեց, որ պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհում ենք Երևան քաղաքի օրվա հետ կապված, ինչը խորհրդանշական է համարում։

Ըստ նրա՝ Հանրային հեռուստաընկերությունը կարող էր ավելի շուտ դիմել։ «Մեկ միլիոնանոց քաղաքի ավագանու անդամներից որևէ մեկը ցավոք չի ստացել հրավեր մասնակցելու Հանրային հեռուստաընկերության 65–րդ ամյակին։ Կարծում եմ, որ գոնե խմբակցության ղեկավարների մակարդակով Հանրային հեռուստաընկերությունը պետք է այդ հրավերը ուղարկեր»,–ասաց նա:

Տպել
Ամենաշատ