News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իմ ձեռքի տակ կան բնակիչներից հավաքած ստորագրությունները, որտեղ նրանք ասում են, որ մենք ուզում ենք, որ չգործող լողավազանի փոխարեն կռուցվի բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Տիգրան Մեծի 53 հասցեում լողավազանը քանդելու որոշմանը:

«Սա ճարտարագիտական հուշարձան է, որը պահանջում է, որ ունենա քանդման թույլտվություն: Ես ուզում եմ իմանալ, արդյոք կա այդ թույլտվությունը: Եթե կա, ապա երբէ  եղել: Այս լողավազանը կառուցվել է էկոլոգիական մի շարք հարցեր լուծելու համար: Հիմա տարիներով դա չի աշխատել, մեջը աղբ է լցված: Իհարկե,  բնակիչները հոգնելու են, զզվելու են դրանից  եւ ասել են՝ ուզում ենք բարեկարգվի: բայց արդյոք բարեկարգման այլ տարբերակներ չկան: Հնարավո՞ր չէր, բարեկարգել այնպես, որ լողավազանը ծառայեր նրան, ինչի համար կառուցվել էր: Քանի՞ անգամ ենք վերջին տարիներին տեսել, որ նոր կառուցվող շենքի դիմաց լինի, օրինակ, ջրավազան, շատրվան: Խնդրում եմ՝ ներկայացրեք քանդման թույլտվությունը: Ո՞վ առաջարկեց, եւ ով համաձայնեց քանդել լողավազանը:  Ինչո՞ւ ենք քանդում հինը՝ փոխարենը կառուցելով անհասկանալի ինչ-որ բան»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ