News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Տուվալու (Օվկիանիայում) կղզյակային պետության արտաքին գործերի նախարար Սայմոն Քոֆեն, ով մինչեւ ծնկները ջրի մեջ կանգնած ուղերձ էր ձայնագրել ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի (Cop26) համար, պատմել է, որ եթե ջուրը ծածկի պետությունը, բնակիչները ստիպված կլինեն տեղափոխվել։ Նա մանրամասներով կիսվել է «Լենտա»-յի հետ զրույցում։

Տուվալուի իշխանությունները դիտարկում են գլոբալ տաքացման հետ կապված ամենավատ սցենարը. կղզու տարածքը կողողվի Համաշխարհային օվկիանոսներով եւ բնակության համար պիտանի չի լինի։

Ըստ Քոֆեի` եթե դա տեղի ունենա, Տուվալուն կդառնա աշխարհում առաջին պետությունը, որը կտեղափոխվի կլիմայական աղետների պատճառով։ Տուվալուի մոտ հինգ հազար բնակիչ արդեն տեղափոխվել է Նոր Զելանդիա։ «Այս պահին դա մեր նահանգի պետության բնակչության մոտ 50 տոկոսն է»,- ասել է Քոֆեն:

Երկիրն արդեն սկսել է նախապատրաստվել նմանատիպ իրավիճակի. իշխանությունները փորձում են հարցը լուծել միջազգային իրավունքի տեսանկյունից։ «Մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի երկրները ճանաչեն Տուվալուն, նույնիսկ եթե մենք կորցնենք մեր տարածքը։ Մենք նաեւ քննարկում ենք տեխնոլոգիաները, որոնց օգնությամբ կարող ենք թվային ազգ ստեղծել, որպեսզի կարողանանք շարունակել միասին գործել, նույնիսկ երբ այլ վայրում ենք գտնվում»,- ասել է նախարարը։ Որպես միջոցառումներից մեկը՝ Տուվալուն նախատեսում է թվայնացնել բոլոր գործընթացները, որպեսզի բնակիչները կարողանան օգտվել ծառայություններից առցանց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ