News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ, Բանկ) գնահատել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ներուժը բացվող նոր հնարավորությունների ֆոնին։ Դրանց թվում են ԵԱՏՄ-ի եւ Հնդկաստանի, Իրանի եւ Հարավային Ասիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների միջեւ փոխգործակցության ակտիվացումը, Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ի լայնական տրանսպորտային ուղիների հետ փոխհարաբերությունների զգալի ներուժի առկայությունը, թվայնացման գործընթացների արագացումը եւ կլիմայի օրակարգի առաջնահերթությունը:

Մուլտիմոդալային «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ն Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջոցով սկանդինավյան երկրները եւ ԵԱՏՄ հյուսիս-արեւմտյան հատվածը կապում է  Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի պետությունների հետ։ Միջանցքը երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, ծովային եւ գետային տրանսպորտի ենթակառուցվածքներ է ներառում։ Կարելի է առանձնացնել միջանցքի 3 հիմնական ճյուղ. 2) Արեւելյան՝ Կասպից ծովի արեւելյան ափի երկայնքով Ղազախստանով եւ Թուրքմենստանով. 3) Անդրկասպյան՝ Կասպից ծովում լաստանավային եւ կոնտեյներային գծերի կիրառմամբ:

«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի հիմնական առավելությունն այլ երթուղիների, այդ թվում՝ Սուեզի ջրանցքով ծովային ճանապարհի նկատմամբ փոխադրումների վրա ծախսվող ժամանակի կրկնակի կրճատումն է։ Այդպես, Մումբայից Սանկտ Պետերբուրգ բեռների առաքման ժամկետը Սուեզի ջրանցքով ավանդական ճանապարհով տեւում է 30-ից 45 օր, մինչդեռ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի ցամաքային ճանապարհով կարող է տեւել 15-ից 24 օր: Ղազախստանի եւ Թուրքմենստանի երկաթուղիներով անցնող միջանցքի արեւելյան ճյուղով բեռների առաքումը կտեւի 15-18 օր։

Երկաթուղային տրանսպորտը նվազագույն ածխածնի հետք է ապահովում, որը կարեւոր մրցակցային գործոն է «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ երկայնքով բեռնափոխադրումների իրականացման համար: «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում բեռնափոխադրումները ծովից երկաթուղային փոխադրումների վերաուղղումը կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները 25 տոկոսով երթուղու կրճատման հաշվին։ Գործնականում Եվրասիայում միջազգային տրանսպորտային միջանցքների կազմակերպումը երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտի համատեղում է պահանջում՝ արդյունավետ լոգիստիկայի կազմակերպման ինտեգրված մոտեցման շրջանակներում:

«Հյուսիս-Հարավ» այլընտրանքային մուլտիմոդալային միջանցքի ստեղծման անհրաժեշտությունը հաստատվել է COVID-19 համաբարակի համատեքստում, այդ թվում՝ 2021 թվականի մարտին Ever Given կոնտեյներային նավի կողմից Սուեզի ջրանցքի արգելափակման ժամանակ։ Այս պայմաններում ծովային ճանապարհով բեռների առաքման ժամանակացույցի գլոբալ խաթարում եւ բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաների աշխատանքի անորոշություն դիտվեց, ինչը ծովային փոխադրումների սակագների կտրուկ բարձրացման հանգեցրեց։ Այս ֆոնին Եվրասիական մայրցամաքում երկաթուղային փոխադրումների պահանջարկը մեծացել է, այդ թվում՝ երկաթուղային տրանսպորտի սակագների կայունության հետ կապված՝ դրանով իսկ մատնանշելով բեռնափոխադրումների համար լրացուցիչ կապուղու ձեւավորման անհրաժեշտությունը։ Ցամաքային միջանցքների հաջողության մասին է վկայում նաեւ այն, որ վերջին 10 տարվա ընթացքում Չինաստան-Եվրոպա առանցքով երկաթուղային կոնտեյներային բեռնափոխադրումները 7 հազարից հասել են 547 հազարի կոնտեյների:

Բանկի վերլուծաբանները նշում են «Հյուսիս-Հարավ» երթուղիներով կոնտեյներային բեռնափոխադրումների  զգալի ներուժը, որը մինչեւ 2030 թվականը կարող է 325-ից մինչեւ 662 հազար TEU (քսան ոտնաչափ համարժեք միավոր) կազմել (5.9-ից 11.9 միլիոն տոննա)՝ կախված սցենարից (ներկայումս` 21 հազար TEU): Ընդ որում, «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ երկայնքով բեռնափոխադրումների զարգացումը էական հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՏՄ անդամ երկրների համար։ Այդ երկրներին բաժին է ընկնում պոտենցիալ կոնտեյներային բեռնափոխադրումների 75 տոկոսը:

«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի եվրասիական լայնական տրանսպորտային միջանցքների միացման էֆեկտը կարող է ապահովել 127–246 հազար TEU կամ կոնտեյներային փոխադրման ընդհանուր ներուժի մինչեւ 40 տոկոսը: Կոնտեյներային բեռնափոխադրումների համար պիտանի են սննդամթերքը (21.2 տոկոս), մետաղները (16.6 տոկոս), փայտը եւ թուղթը (9.5 տոկոս), ավտոմեքենաներն եւ սարքավորումները (8.3 տոկոս), ինչպես նաեւ հանքային պարարտանյութերը (4.9 տոկոս)։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ մինչեւ 2030 թվականը կոնտեյներային բեռնափոխադրումների համար ոչ պիտանի փոխադրումների պոտենցիալ ծավալը 8.7-ից մինչեւ 12.8 միլիոն տոննա կկազմի՝ հիմնականում հացահատիկային մշակաբույսերի տեղափոխման հաշվին։ Ի վերջո, հաշվի առնելով բեռների երկու կատեգորիաների ներուժը՝ կոնտեյներացման համար պիտանի եւ ոչ պիտանի, «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ով բեռնափոխադրումների համախառն ներուժը մինչեւ 2030 թվականը սպասվում է 14.6-ից մինչեւ 24.7 միլիոն տոննա:

««Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի եզակի ուղղությունը հնարավորություններ է ստեղծում Արեւելքից Արեւմուտք անցնող լայնական տրանսպորտային միջանցքների հետ կապվելու համար», - նշել է ԵԱԶԲ-ի եւ Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը:- Վերջնական նպատակը եվրասիական տրանսպորտային շրջանակի ստեղծումն է՝ փոխկապակցված միջանցքների ցանց Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով, որը կնպաստի սիներգիայի միջոցով լրացուցիչ բեռնահոսքերի առաջացմանը եւ դեպի ծով ելք չունեցող երկրներին շուկաներ մուտք գործելու հնարավորություն կապահովի: Դա կնպաստի արտահանման ծախսերի կրճատմանը, նոր արտադրական նիշերի ներուժի ստեղծմանը եւ տարածաշրջանի տարանցիկ ներուժի իրացմանը: Հաշվի առնելով այն, որ եվրասիական տրանսպորտային շրջանակը Չինաստան, Հնդկաստան եւ Եվրամիություն է «հասնում», այն կարող է նյութական հիմք դառնալ Մեծ Եվրասիայի գաղափարի իրականացման համար»։

Բեռնափոխադրումների հավելյալ ծավալ կարող է ապահովվել «անկար» տրանսպորտային հաղորդակցությունների շնորհիվ՝ թվայնացման եւ փափուկ ենթակառուցվածքների բարելավման միջոցով։ Ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի ներդրումը եւ միջազգային մուլտիմոդալային փոխադրումների եւ լոգիստիկայի թվայնացումը e-CIM/CMGS եւ e-CMR էլեկտրոնային վրադիրների, e-TIR էլեկտրոնային գրքերի եւ արբանյակային նավիգացիոն համակարգերի միջոցով բարենպաստ ազդեցություն կունենան «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ համաձայնագրի մասնակից երկրներում արտաքին առեւտրի ծավալի վրա: Դա նոր հնարավորություններ կբացի սահմանի հատման ընթացակարգերի պարզեցման, ապրանքների առաքման ժամկետների կրճատման, տրանսպորտային ծախսերի կրճատման եւ միջանցքի երկայնքով երթեւեկության անվտանգության բարելավման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ