News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի օդանավակայաններում դադարեցվել են չվերթները փոթորկի պատճառով, փոխանցում է ՌԻԱ-ն՝ հղում անելով Turkish Airlines-ի ներկայացուցչին։

«Ուժեղ քամու պատճառով դադարեցվել է Ստամբուլից մեկնող չվերթների ուղեւորների գրանցումը։ Ինչ վերաբերում է օդում գտնվող ինքնաթիռներին, գնահատվում է դրանք այլ օդանավակայաններ փոխադրելու հնարավորությունը»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Թուրքական ավիաուղիների խոսնակ Յահյա Ուստյունը Twitter-ում ուղեւորներին խորհուրդ է տվել ճշտել թռիչքի մասին տեղեկությունները ավիաընկերության կայքում կամ զանգերի կենտրոնում։

Ավելի վաղ հաղորդվել է Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում փոթորկի հետեւանքով 6 զոհի,  ինչպես նաեւ 46 վիրավորի մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ