News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Քննարկվել են այս տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ...
Լեհաստանը ԵՄ հիմնադրամից 240 մլն եվրո է խնդրում Ուկրաինային զենքի մատակարարումները վերաֆինանսավորելու համար
Վարչապետը հավելել է, որ Լեհաստանը ոչ միայն արդիականացված զենք է ստանում արտերկրից․․․
ԵՄ-ն կոչ է արել սկսել հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքը
Ըստ հրապարակման՝ այս կոչը, մասնավորապես, հնչեցրել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն․․․
Եվրամիությունն Ուկրաինա է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշը
Հերթական միլիարդանոց տրանշն Ուկրաինային...
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է զենք տրամադրել գործընկեր այլ երկրների
Եվրամիությունը պատրաստ է նույնն անել աշխարհի այլ երկրների համար, ինչ անում է Ուկրաինայի համար...
ԵՄ-ի Խորհուրդը կուսումնասիրի Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը. Բորել
Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ