News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լա Նինյա բնական ֆենոմենը, որը պայմանավորված է գլոբալ մասշտաբով ջերմաստիճանի անկման հետ, կշարունակվի մինչեւ 2022 թվականի առաջին եռամսյակի վերջ։ Նման  կանխատեսում է արել Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ կազմակերպության ժնեւյան կենտրոնակայանի հաղորդագրության՝ Լա Նինյա բնական ֆենոմենը «ձեւավորվել է երկրորդ տարին անընդմեջ եւ ակնկալվում է, որ կշարունակվի 2022 թվականի սկզբին՝ ազդելով ջերմաստիճանի եւ տեղումների վրա»։ Այս բնական երեւույթը, որն առաջանում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի  կենտրոնական եւ արեւելյան շրջաններում մակերեւութային ջրային շերտի նորմայից ցածր ջերմաստիճանի նվազման պայմաններում, սովորաբար հանգեցնում է ջերմաստիճանի նվազման համաշխարհային մասշտաբով: «Մեծ հավանականություն կա (90%), որ Խաղաղ օվկիանոսի մակերեւույթի ջերմաստիճանը կպահպանվի Լա Նինյայի մակարդակում մինչեւ 2021 թվականի վերջը, եւ չափավոր հավանականություն (70-80%), որ դրանք կմնան Լա Նինյայի մակարդակներում 2022 թվականի առաջին եռամսյակում»,-շեշտել են կազմակերպությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ