News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է տեղակայում ռուսական սահմանների մոտ, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը բրազիլացի գործընկեր Կառլոս Ալբերտո Ֆրանկո Ֆրանսայի հետ մամուլի ասուլիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր սահմաններին ավելի մոտ ՆԱՏՕ-ի երկրների զգալի ստորաբաժանումներ եւ զինտեխնիկա է տեղակայվում, այդ թվում՝ ամերիկյան եւ բրիտանական։ Բուն Ուկրաինայում, Դոնբասի շփման գծին ավելի ու ավելի շատ ուժեր եւ միջոցներ են կուտակվում աճող թվով արեւմտյան հրահանգիչների աջակցությամբ»,- ասել է նա:

Արեւմտյան երկրները նաեւ Կիեւին են դրդում հակառուսական քայլերի գնալ, որը, դիվանագետի խոսքով, կարող է «ռազմական արկածախնդրության դիմել»։ «Այս ամենն ուղիղ սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։ Այս մասին նախագահ Պուտինը խոսել է նոյեմբերի 18-ին մեր նախարարության ընդլայնված կոլեգիային։ Եվ նա ընդգծել է, որ մեզ հակամարտություններ պետք չեն»,- ասել է Լավրովը։

Ընդ որում, եթե Արեւմուտքը «չկարողանա պահել Ուկրաինան, այլ` հակառակը, հրահրի դրան», ապա Մոսկվան ստիպված կլինի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երկրի անվտանգությունն ապահովելու համար, ընդգծել է նա։ Նախարարը նաեւ հիշեցրել է, որ Արեւմուտքը երկար ժամանակ դրդում է մյուս պետություններին հակառուսական քայլեր ձեռնարկել։ Հետխորհրդային երկրների` ՆԱՏՕ-ի մեջ ներքաշումը «դրա ամենավառ օրինակն է»։ Նա հավելել է, որ դաշինքը եւ դրա դաշնակիցները «լավ գիտեն» Մոսկվայի վերաբերմունքն այդ ջանքերին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել