News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելու է արդյոք 2024 թվականին նախագահական ընտրություններում հերթական ժամկետով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Սահմանադրության համաձայն՝ ես իրավունք ունեմ ընտրվել նոր ժամկետով։ Կանեմ դա, թե՝ ոչ, ես դեռ չեմ որոշել»,-ասել է նա ՎՏԲ Կապիտալի «Ռուսաստանն է կանչում» ներդրումային ֆորումի ժամանակ։

«Սակայն այդ իրավունքի գոյությունն արդեն իսկ կայունացնում է ներքաղաքական իրավիճակը»,- ​հավելել է Պուտինը՝ նշելով, որ դեռ վաղ է ասել, թե ով ինչ է պլանավորում 2024 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ