News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգծի ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո: Ադրբեջանական և թուրքական կողմերի՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի վերաբերյալ «Լուրերի»  հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նաև մանրամասներ է հայտնել երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների հստակեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներից:

«Վերահաստատում եմ, որ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ միջանցքի տրամադրում: Վերահաստատում եմ նաև, որ ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են լիարժեք Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող ճանապարհներ:

Երկաթգծի հետ կապված՝ այս պահին քննարկվում են բացառապես Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի ուղիների վերականգնման և դրանց շահագործման հերթականության, ժամանակացույցի հարցերը: Ավտոմոբիլային կոնկրետ ուղիների և անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը դեռ քննարկվում են»,- պատասխանել է Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի հատվածում մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել Ադրբեջանի կողմից, որոնց հայկական կողմը չի պատասխանել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական...
Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած...
Մեր 30 տարվա պայքարից հետո այս իշխանությունը ոսոխի թեզերն է կրկնում. սա աներևակայելի է․ Րաֆֆի Հովհաննիսյան
Նախկինում երբեք չի եղել, որ պաշտոնյան փոխանակ շտկելու դիվանագիտական իրավիճակը, նախորդների իրական կամ թվացյալ սխալները, ուղղակի ընդունում է դե ֆակտո իրավիճակը...
Ալիեւը հայտարարել է համագործակցության նոր հնարավորությունների մասին «հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո»
«Ադրբեջանը տարածաշրջանային զարգացման կենտրոն եւ տրանսպորտային հանգույց է դարձել...
Փորձում ենք պարզել, թե մեր ուղարկած փաթեթի որն մասն է Ադրբեջանի համար անընդունելի. Արարատ Միրզոյան
Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության...
Վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման այն ճանապարհից. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ