News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի ավտոբուսներում անհրաժեշտ է տեղադրել ձայնային ազդարարման համակարգԼ Այս մասին նոյեմբերի 30-ին Երեւանի ավագանու նիստում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի անդամ Սիփան Ասատրյանը, ով տեսողության լուրջ խնդիրներ ունի։ Սա, ըստ ավագանու անդամի, կհեշտացնի ոչ միայն նրանց կյանքը, ովքեր վատ տեսողություն ունեն,  այլեւ կօգնի նրանց, ովքեր վատ են կողմնորոշվում տեղանքում։ «Օրինակ՝ դա կօգնի զբոսաշրջիկներին կամ երեխաներին»,-պարզաբանեց Ասատրյանը։ Բացի այդ, նա նշեց, որ ավտոբուսներում տեղադրված բազրիքները պետք է ներկվեն դեղին գույնով։ «Հենց այդ գույնի նկատմամբ  ընկալունակ են տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ»,-նշեց Ասատրյանը։

Նշենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը Չինաստանից գնել էր ավելի քան 210 ավտոբուս։ Առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել եւս 100 հատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ