News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովը կարելի է նշանակալի անվանել միայն մեկ տեսանկյունից․ աճում է համաշխարհային եւ տարածաշրջանային (Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում) տուրբուլենտության դինամիկան։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը։

«Այս պայմաններում յուրաքանչյուրն իր համար փորձում է իրավիճակից դուրս գալու օպտիմալ ելքը գտնել»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ միջոցառմանը նախանշված շատ թեմաներ անիրագործելի են։ Միակ բացառությունը կարող է լինել Իրանի տարածքով դեպի Ադրբեջան թուրքմենական գազի սվոփային մատակարարման մասին համաձայնագրի իրականացումը։

«Մնացածը, օրինակ, 2020 թվականին Ղարաբաղում պատերազմի հետեւանքով այսպես կոչված «ազատագրված տարածքներում» համատեղ շինարարական աշխատանքները քիչ հավանական են։ Ես շատ թույլ եմ պատկերացնում, որ Ուզբեկստանը, Ղազախստանը եւ այլ երկրներ ներգրավված կլինեն այս գործընթացում։ Այլ խնդիր չունե՞ն։ Կամ կառուցելու բան չունե՞ն։ Միգուցե որպես ժեստ ինչ-որ օբյեկտ կամ շենք կառուցվի, բայց սա այնքան էլ լուրջ չէ։ Նման քայլերը հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում»,-հավելեց Գեւորգյանը։

Ինչ վերաբերում է Իրանի տարածքով դեպի Ադրբեջան թուրքմենական գազի մատակարարման շուրջ պայմանավորվածություններին, փորձագետը նշեց, որ Ռուսաստանի կողմից դեռ արձագանք չկա։ «Խոսքը փոքր ծավալների մասին է (տարեկան 1,5-2 մլրդ խմ-խմբ.): Ինչպես հասկանում եմ, դա այնքան էլ չի սպառնում ռուսական շահերին»,-եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ