News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Զարգացող երկրների բնակչությունը օրվա 90% անցկացնում է փակ տարածքներում։ Ահա թե ինչու է կարևոր վերահսկել օդի որակը բնակարաններում ու գրասենյակներում: Սիգարետի ծուխն առանց օդափոխության կարող է օդում պահպանվել մինչև հինգ ժամ։ Այն թունավորում է ոչ միայն ծխողին, այլև շրջապատում գտնվող մարդկանց՝ ընտանիքի անդամներին, գործընկերներին և այլն։ Գիտափորձի արդյունքում պարզ է դարձել, որ, ի տարբերություն սիգարետի ծխի, նոր սերնդի նիկոտին պարունակող սարքերի գոլորշին բացասաբար չի ազդում օդի որակի վրա ու չի վտանգում սենյակում գտնվող մարդկանց առողջությունը։

Ի՞նչն է աղտոտում օդը՝

Օդի որակը համարվում է մաքուր, երբ դրա հիմնական աղտոտիչները կամ բացակայում են, կամ առկա են թույլատրելի չափաբաժնով։

Օդի աղտոտման աղբյուրներ են շինանյութն ու ինտերիերի զանազան իրերը․ գրասենյակի ներկած պատերը, առաստաղը, կահույքը, գորգերը, լվացող միջոցները, այսպես կոչված կենցաղային քիմիան, փոշին, սնկերը և, իհարկե, սիգարետի ծուխը:

Սիգարետի ծուխը՝ աղտոտման ամենավտանգավոր տեսակ

Սիգարետի ծուխը փակ տարածքում օդի աղտոտման ամենատարածված և վտանգավոր տեսակներից մեկն է․ այն պարունակում է ավելի քան 7000 քիմիական միացություն, որոնցից 100-ը թունավոր են: Արդեն ձմեռ է, ու ծխող մեր հայրենակիցներին պետք է հիշել․ ծուխն առանց օդափոխության կարող է օդում պահպանվել մինչեւ հինգ ժամ։

Հետաքրքիր է, որ ի տարբերություն սիգարետի ծխի, նիկոտինը քաղցկեղ չի առաջացնում, միայն կախվածություն։ Ծխողի և շրջապատող անձանց առողջությանն ամենամեծ վնասը հասցնում են այրման արդյունքում առաջացող ծուխն ու խեժը։

Ինչպե՞ս մաքրել օդը սիգարետի ծխից․

Պատշգամբում ծխելը լավ խորհուրդ է օդի որակի տեսանկյունից, բայց ձմռանը դա դժվար թե լավագույն լուծումը լինի։ Կարելի է առաջարկել նաև թողնել ծխելը․ ամենախելամիտ խորհուրդը, որը ոչ միայն կազատի սենյակի օդը սիգարետի կպչուն ու վնասակար ծխից, այլև կպահպահի ընտանիքի անդամների ու գործընկերների առողջությունը։ Վատն այն է, որ աշխարհում ապրող մոտ 1 միլիարդ ծխողների մեծամասնությունը չի պատրաստվում հրաժարվել սիգարետից։

Լուծում, այնուամենայնիվ, կա․ այն ծխողներին, ովքեր չեն պատրաստվում թողնել ծխելը, օդի որակն ու հարազատների առողջությունը պահպանելու համար, կարելի է խորհուրդ տալ հրաժարվել սիգարետից՝ չհրաժարվելով նիկոտինից։ Ինչպե՞ս․ սիգարետի փոխարեն օգտագործելով առանց այրման աշխատող նիկոտին պարունակող սարքեր։

Ի՞նչ տարբերություն սիգարետի ու նիկոտինային սարքերի միջև․

Սիգարետից ավելի քիչ վնասակար ցանկացած այլընտրանք, օրինակ՝ ծխախոտը տաքացնող սարքերը, էլեկտրոնային սիգարետները, աշխատում են առանց այրման, հետեւաբար ծուխ չի արտազատում։ Ծխախոտը տաքացնող սարքերը պարունակում են իրական թութուն, բայց ոչ թե այրում, այլ ուղղակի տաքացնում են այն մինչև ճշգրտորեն վերահսկվող ջերմաստիճան։ Արդյունքում արտազատվող վնասակար նյութերի ընդհանուր ծավալը նվազում է 95%-ով՝ սիգարետի համեմատ։

Ինչպե՞ս է նոր սարքերի գոլորշին ազդում օդի որակի վրա․ գիտական փորձի արդյունքները․

Մեզ հանդիպած միակ ուսումնասիրութունը ծխախոտը տաքացնող IQOS սարքի արտադրող «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունն է անցկացրել։ Հատուկ պայմաններում ընկերությունը փորձ է անցկացրել՝ պարզելու համար, թե սարքի օգտագործումը որքանով է ազդում օդի որակի վրա:

Փորձի համար ստեղծվել է հատուկ սենյակ, որը հագեցած է կահույքով, ժամանակակից տեխնիկայով, օդափոխման համակարգով, ինչպես նաև մի քանի սարքերով, որոնք թույլ են տալիս ստուգել՝ ի՞նչ միացություններ կան այդ սենյակի օդում: Չափումներն իրականացվել են միջազգային չափորոշիչների հիման վրա, իսկ փորձի մեթոդաբանությունը համապատասխանել է ISO ստանդարտներին:

Օդում առկա քիմիական միացությունները չափող հատուկ սարքերը ցույց են տվել, որ սենյակում սիգարետ ծխելու  դեպքում կտրուկ բարձրանում է ածխածնի մոնօքսիդի (CO) մակարդակը: Ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը, թունավոր նյութ է, չունի հոտ եւ համ, շնչելիս մեծ քանակի դեպքում բերում է կոմայի եւ մահվան, քիչ քանակը թուլացնում է սրտի աշխատանքը, առաջացնում է գլխապտույտ: Նույն այդ սենյակում IQOS-ի օգտագործման պարագայում ածխածնի մոնօքսիդ չի արտազատվել:

Այս և մի շարք այլ չափումների հիման վրա գիտափորձի արդյունքում պարզ է դարձել, որ սենյակի այն հատվածի օդը, որտեղ օգտագործվել է IQOS, որակի առումով չի զիջում այն հատվածի օդին, որտեղ մարդիկ պարզապես նստել են՝ չծխելով ու չօգտագործելով նիկոտին պարունակող որեւէ սարք։ Ուստի կարող ենք փաստել, որ IQOS-ը բացասաբար չի ազդում օդի որակի վրա։

Բացի այդ ի տարբերություն սովորական սիգարետի, IQOS-ը ծխի աղբյուր չէ, հետեւաբար, շրջապատի մարդիկ էլ չեն ենթարկվում երկրորդային ծխի ազդեցությանն ու չեն դառնում պասիվ ծխող:

Տպել
Ամենաշատ