News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 26
USD
482.26
EUR
544.28
RUB
6.14
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Տիտան Ք-ի դին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման մեջ էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոցիի 9-րդ հարկի թիվ 916 հիվանդասենյակից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Փաստ առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 5-ը՝ նախկինում կատարված
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 25-ից 26-ը…
Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք. ՊԵԿ
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական...
Վրաերթի ենթարկված 15-ամյա աղջիկը 7,5 ամիս անց հիվանդանոցում մահացել է
2021 թ․ հունիսի 7-ին Երևանի Հ. Բաբայան և Հյուսիսային ճառագայթ փողոցների…
Գավառում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի…
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա, 18 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի...
Սարի Թաղի կամրջի հարևանությամբ բախվել են Mazda-ն ու Mercedesը և կայանված Infiniti-ն, կան վիրավորներ
Երեւանում, հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։10-ի...
Ֆոտոռեպորտաժներ