News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ քննիչ հանձնաժողովը՝ ուսումնասիրելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ այնուհետեւ պետ​​բյուջե մուտքագրված միջոցների օգտագործումը, փորձում է բացահայտել իրականությունը, հաստատել կամ հերքել այդ միջոցների օգտագործման օրինականությունը, ինչպես նաեւ ցրել առկա կասկածները։ Այս մասին նոյեմբերի 30-ին քննիչ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինյասյանը։ Մինասյանը հիշեցրեց, որ նորաստեղծ քննիչ հանձնաժողովն ունի 11 անդամ։

Այսպես, «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովում ունի 3 ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ»՝ 1 ներկայացուցիչ,  «Քաղաքացիական պայմանագիր»՝ 7 ներկայացուցիչ։

«Հանձնաժողովն իր գործունեությունը կիրականացնի առաջիկա 6 ամիսների ընթացքում։ Այս կարճ ժամանակում մենք պետք է արդյունավետ լուծում գտնենք առաջացած խնդրին»,-ասաց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ