News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Երևանի Քրիստափորի փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ տարբեր անձանց թմրամիջոցներ է իրացնում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, նախ հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին մի քանի տղամարդու։ Բերման ենթարկվածներն ու նրանցից մեկի մեքենան խուզարկվեցին։

Հայտնաբերվեցին տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ, դեղահաբեր, սպիտակ հեղուկով սրվակ և այլն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկված տղամարդիկ թմրամիջոցները ձեռք են բերել Նոր Նորքի քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված 40-ամյա տղամարդուց։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։   

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
Ամենաշատ