News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լեսոտոյի նախկին վարչապետ Թոմաս Թաբեյնին մեղադրանք է առաջադրվել նախկին կնոջ սպանության համար, հայտնում է Reuters-ը։

Նրա ներկայիս կինը՝ Մեզայա Թաբեյնը, ով նույնպես մեղադրվում է սպանության մեջ, նստած է եղել ամուսնու կողքին, երբ գերագույն դատարանում նախնական դատավարության ժամանակ հայտարարվել է նրանց դեմ մեղադրանքի մասին։

43-ամյա Մեզայա Թաբեյնը եւ 82-ամյա նախկին վարչապետը հերքել են սպանությանն իրենց առնչությունը: Թոմաս Թաբեյնը լուռ նստած է եղել կնոջ կողքին, որը շագանակագույն զգեստով եւ ծղոտե գլխարկով է ներկայացել դատարան։

Լիպոլելա Թաբեյնը գնդակահարվել է մայրաքաղաք Մասերուում, երբ իր տան մոտ նստած է եղել մեքենայում։ Դա տեղի է ունեցել 2017 թվականի հունիսին վարչապետի պաշտոնում Թոմաս Թաբեյնի երդմնակալությունից օրեր առաջ: Նրա մահվան պահին նրանք ծանր ամուսնալուծության միջով էին անցնում։

Ոստիկանությունն ասում է, որ Մեզայան ութ մարդասպան է վարձել Լիպոլելային սպանելու համար, բայց գնդակահարությանը ներկա չի եղել:

Սպանությունից երկու ամիս անց ամուսնացած Թոմասը եւ Մեզայան մեղադրվում են նաեւ Տատո Սիբոլլայի նկատմամբ մահափորձի եւ զոհի գույքին վնաս պատճառելու մեջ։ Սիբոլլան Լիպոլելայի հետ էր եղել մեքենայի մեջ, երբ կրակել էին։

Թոմաս Թաբեյնը 2020 թվականի մայիսին թոշակի է անցել։

Դատը տեղի կունենա 2022 թվականի մարտի 8-10-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ամենաշատ